2021-ի բյուջեի նախագծով կապիտալ ծրագրերի համար նախատեսվել է 215 մլրդ դրամ
02.11.2020 | 12:32 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ նախարարը նշել է, որ բացի կոնկրետ բյուջեով նախատեսված 215 մլրդ դրամից, 2021-ի բյուջեում դրվել է նաեւ մի միջանկյալ լուծում:
«Առանձին հավելվածով առաջարկվել է կապիտալ ծրագրերի առաջնահերթություններ հանդիսացող ծախսերի ցանկ: Դա նշանակում է, որ հնարավոր կլինի տարվա ընթացքում վերանայել, վերաբաշխումներ կատարել»,- ասել է Ատոմ Ջանջուղազյանը:
Նախարարի խոսքով՝ բյուջեի նախագծի մշակման հիմքում դրվել է հետեւյալ գաղափարը՝ «նույնիսկ ամենաանորոշ իրավիճակում շատ ավելի լավ է ունենալ որեւէ ծրագիր, քան թույլ տալ, որ գործողություններն ու իրադարձությունները զարգանան ինքնաբերաբար, այլ կերպ ասած՝ գործընթացների վրա ազդող լինել, քան սպասել իրադարձությունների զարգացմանը եւ փորձել դրանց հակազդել»:
Ատոմ Ջանջուղազյանը հավելել է, որ ենթադրվում է՝ 2020 թվականը կավարտվի 4,4% տնտեսական անկմամբ:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: