Էրդողանը կոչ է արել չգնել ֆրանսիական ապրանքներ

26.10.2020 | 18:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էրդողան #Մակրոն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել երկրի քաղաքացիներին չգնել ֆրանսիական ապրանքներ:

«Ինչպես Ֆրանսիայում են ասում «մի գնեք թուրքական ապրանքներ», այդպես էլ ես եմ դիմում իմ ազգին: Մի գնեք ֆրանսիական ապրանքներ»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը :

Հոկտեմբերի 24-ին Էրդողանը հայտարարել էր, որ Մակրոնը «հոգեբույժի կարիք ունի»:

Այս կերպ Թուրքիայի նախագահը արձագանքել էր Մակրոնի հայտարարությանն այն մասին, որ Ֆրանսիայի իշխանությունները «ակտիվ պայքար կծավալեն արմատական գաղափարախոսության կրողների ու նրանց ստեղծած կառույցների դեմ»: Այս հայտարարությունն արվել էր այն բանից հետո, երբ Փարիզի արվարձանում կրոնական թշնամանքի հողի վրա 18-ամյա իսլամիստը դպրոցի ուսուցիչ էր սպանել:
Դիտում՝ 6258

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW