S&P-ն իջեցրել է Ադրբեջանի վարկանիշի կանխատեսումը մինչեւ «բացասական»
26.10.2020 | 12:04 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ kataeb.org

Ինչպես հաղորդում է Finmarket.ru-ն, գործակալության վերլուծաբանները գտնում են, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կարող է Ադրբեջանի համար ավելացնել մակրոտնտեսական, բյուջետային եւ արտաքին տնտեսական ռիսկերը, առավել եւս, որ վերջինիս տնտեսությունն արդեն իսկ տուժել է կորոնավիրուսի համավարակից եւ նավթի գների անկումից:
«Բացասական» կանխատեսումն արտացոլում է ռիսկերի բարձրացում՝ կապված բյուջետային ցուցանիշների, արտաքին հավասարակշռության եւ մակրոֆինանսական կայունության հետ, որոնք պայմանավորված են Լեռնային Ղարաբաղում հակամարտության էսկալացիայով, որի կարգավորումը կարող է տեւական ժամանակ խլել:
Կանխատեսումն արտացոլում է նաեւ այն հավանականությունը, որ ստեղծված իրավիճակը կարող է բացասաբար ազդել Ադրբեջանում մակրոտնտեսական աճի հեռանկարների եւ օտարերկրյա ներդրողների վստահության մակարդակի վրա:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: