Evocabank-ը միանում է 1000+ հիմնադրամի «1-ը 2 դարձնենք» նախաձեռնությանը

23.10.2020 | 10:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #1000+
Այսուհետ Evocabank-ը կրկնապատկելու է իր աշխատակիցների կողմից «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի (1000+) փոխանցվող 1000-ական դրամները։

«1-ը 2 դարձնենք» նախաձեռնության շրջանակներում ՀՀ տարածքում գործող յուրաքանչյուր ընկերություն հնարավորություն ունի իր աշխատակիցների կողմից յուրաքանչյուր ամիս «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին վճարվող գումարը կրկնապատկել։

Նախաձեռնության մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի առաքելությունն է՝ պատերազմի ընթացքում զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքներին, նրանց երեխաներին բարեկեցիկ եւ արժանապատիվ կյանք ապահովելը։

«Բանկը բարձր է գնահատում Հայրենիքի պաշտպաններին։ Յուրաքանչյուրիս պարտավորությունն է համախմբվել եւ միասին շարժվել դեպի հաղթանակ։ Միասին մենք կհաղթենք»,- ընդգծել են Evocabank-ում:
Դիտում՝ 2044
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW