Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Երեւանում տեղի է ունեցել Հիփոթեքային շուկայի ##մասնակիցների միության ամենամյա ընդհանուր ժողովը:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Հիփոթեքային շուկայի մասնակիցների միության ընդհանուր ժողովի նախագահ Դավիթ Սուքիասյանը հայտարարել է, որ Հայաստանում հիփոթեքային վարկավորման միասնական չափանիշների ընդունման շնորհիվ միջազգային կազմակերպությունները սկսել են ավելի ակտիվ վարկավորել Հայաստանի բանկային համակարգը` տրամադրելով երկարաժակետ գումարներ համեմատաբար ցածր տոկոսադրույքներով, ինչը թույլ է տալիս բանկերին դուրս գալ երկրորդային հիփոթեքային շուկա:Հայաստանում գերմանական KfW զարգացման բանկի ներկայացուցիչ Կարապետ Գեւորգյանը հայտնել է, որ բանկը կշարունակի Հայաստանի հիփոթեքային շուկայի զարգացման ֆինանսական եւ տեխնիական աջակցությունը: Նա հիշեցրել է, որ KfW վարկի միջոցներով իրագործվող ծրագրի գործընկերներ են հանդիսանում 9 բանկեր եւ 2 վարկային կազմակերպություններ: “Մենք գոհ ենք ծրագրի իրագործման ընթացքից, 2006 թվականին տրամադրված 12 մլն եվրո վարկի առաջին մասն արդեն սպառվել է, եւ այժմ մենք սպասում ենք 6 մլն եվրոյի երկրորդ տրանշին”, - ասել է նա:Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) ֆինանսական քաղաքականության եւ վերլուծության վարչության պետ Դավիթ Սարգսյանը նշել է, որ վերջին 3 տարվա ընթացքում Հայաստանում հիփոթեքային վարկավորման ծավալը 5 մլրդ դրամից աճել է 58 մլրդ դրամի եւ աճի միտումն ապագայում եւս կպահպանվի: “Հայաստանում հիփոթեքային վարկավորման շուկայի գլխավոր խնդիրներից մեկն այսօր նոր ֆինանսական աղբյուրների ներգրավումն է”,- ասել է Դավիթ Սարգսյանը:Նա հայտնել է, որ խորհրդարանի քննարկման է ներկայացված “Հիփոթեքային պարտատոմսերի մասին” օրինագիծը, որի ընդունումը լրացուցիչ միջոցներ կներգրավի վարկավորման համար:ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանասական ոլորտի զարգացման ծրագրի ղեկավար Ռոբերտ Սինգլտերին հայտնել է, որ “Հիփոթեքային պարտատամոսերի մասին” օրենքի ընդունումից հետո իրենք կաջակցեն օրենքի կիրառմանը` ուսուցում կազմակերպելով պոտենցիալ ներդրողների համար:Հիփոթեքային շուկայի մասնակիցների միության գործադիր տնօրեն Արա Գալստյանը հայտնել է, որ Միությունը USAID-ի աջակցությամբ թողարկել է հիփոթեքային վարկավորման ուղեցույց, որում ներկայացվում են վարկ ստանալու բոլոր պայմանները: Արա Գալստյանը նշել է միության անդամների համար ընդհանուր տվյալների բազայի ստեղծման անհրաժեշտությունը:Հիփոթեքային շուկայի մասնակիցների միության կազմի մեջ մտնում են 11 բանկեր, 3 վարկային կազմակերպություններ, 4 ապահովագրական եւ 3 ռիելթորական ընկերություններ: Այսօր միության մասնակիցների կազմը համալրեց նաեւ ANT Realty ռիելտորական ընկերությունը: Tweet Դիտում՝ 7521