Էլ. առեւտրի միջազգային մասնակիցներին ՀՀ շուկա ներգրավելու քայլեր են արվում

09.10.2020 | 16:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #ԵԱՏՄ #նիստ
«Եվրասիական տնտեսական միությունում մեր մասնակցությունը եւ մեր երկրների միջեւ ինտեգրացիայի խորացման ուղղությամբ աշխատանքը մեր կառավարության կարեւորագույն առաջնահերթություններն են»,- այսօր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Նա ասել է, որ հետայսու եւս կշարունակեն գործադրել բոլոր ջանքերը՝ միության կողմից նախանշված նպատակներին հնարավորինս շուտ հասնելու համար՝ չնայած մեր երկրի առջեւ այսօր ծառացած բոլոր մարտահրավերներին:

Կարեւորելով էլեկտրոնային առեւտրի զարգացումը՝ վարչապետն ասել է.

«Էլեկտրոնային առեւտրի լայնորեն ներդրումը կարող է ընդլայնել ընկերությունների վաճառքի հնարավորություններն ու ծավալները, ինչպես նաեւ ապահովել առեւտրաշրջանառության ամբողջական վերահսկողություն: Մեր կողմից այժմ միջոցներ են ձեռնարկվում էլեկտրոնային առեւտրի ոլորտի միջազգային մասնակիցներին հայկական շուկա ներգրավելու ուղղությամբ: Իհարկե, այս գործընթացում պետք է նախ եւ առաջ հաշվի առնել էլեկտրոնային գործարքների նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացման եւ էլեկտրոնային առեւտրի համար որոշակի հիմքի ստեղծման կարեւորությունը»:

Անդրադառնալով «Մինչեւ 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների մասին» փաստաթղթի նախագծին՝ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ «ռազմավարական ուղղությունները կնպաստեն ինչպես ներդրումային, այնպես էլ նորարարական գրավչության բարձրացմանը, Եվրասիական տնտեսական միության ակտիվության, մրցունակության եւ գիտարտադրական ներուժի բարձրացմանը»:
Դիտում՝ 1480

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW