Սերժ Թանգյանը $250 հազար է նվիրաբերել «Հայաստան» հիմնադրամին

08.10.2020 | 15:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սերժ Թանգյան #«Հայաստան» հիմնադրամ
Ամերիկահայ երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանգյանը $250 հազար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Այս մասին տեղեկացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը՝ հավելելով, որ «ինչպես միշտ, երաժիշտը ամուր կանգնած է մեր կողքին»:

«Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային միասնական դրամահավաք-արշավը մեկնարկել է սեպտեմբերի 27-ին:

Նյութը հրապարակելու պահին նվիրատվությունների ընդհանուր ծավալը կազմել է $ 82,488,085: Նվիրատվությունները շարունակվում են:
Դիտում՝ 4101

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW