«Գալաքսի»-ն 40 մլն դրամ կփոխանցի «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին

08.10.2020 | 14:43 Գլխավոր էջ / Նորություններ /
# «Գալաքսի» #«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ
«Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Յուքոմի», «Մեգաֆուդի», «Երեւան Մոլի», «Թայմի», «Խրոնոգրաֆի», «Մեգաթոյզի», «Մեգասպորտի», «Տերյան 5»-ի եւ «Ռումշինի» աշխատակիցներն իրենց աշխատավարձից նվիրատվություն են կատարել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին, իսկ «Գալաքսիի» հիմնադիրները հանգանակության գումարը կրկնապատկել են։

Ընկերությունները սոցհարթակների իրենց էջերում նշում են, որ այս օրերին իրենց ամենօրյա աշխատանքով  մասնակցում են բանակի տեխնիկական սպասարկմանը, տրանսպորտային ու պարենային միջոցների տրամադրմանը, արցախցի մեր հայրենակիցների հյուրընկալմանը։

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին հանգանակության համար խմբի աշխատակիցները հավաքել են մոտ 20 մլն դրամ։ Հիմնադիրները կրկնապատկել են հավաքված գումարը։ Այսպիսով 40 մլն դրամը կփոխանցվի «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին:
 
«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրներ Գուրգեն, Արտյոմ եւ Արամ Խաչատրյանները, ի հավելումն այլ ծրագրերի, արդեն իսկ 50 մլն դրամ են փոխանցել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։
Դիտում՝ 1549
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW