«ԴԱՐ»-ը 50 մլն դրամ կնվիրաբերի «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին

08.10.2020 | 13:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#«ԴԱՐ» #Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ
«ԴԱՐ» տարածաշրջանային եւ մրցունակության հիմնադրամը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին 5 ամիս շարունակ կնվիրաբերի 10 մլն դրամ (ընդհանուր` 50 մլն դրամ):

Ստորեւ ներկայացված է ուղերձը.

«Սիրե՛լի եղբայրներ, քույրեր, հայրեր եւ որդիներ` Հայոց աշխարհի պաշտպաններ:

Բոլոր ժամանակներում եւ ծանր փորձության պահին մենք ուժեղ ենք մեր հավատքով, համախմբվածությամբ, հայրենիքին անձնուրաց ծառայությաբ եւ պայծառ ապագայի ամենօրյա կերտմաբ: Ուս ուսի, ձեռք ձեռքի տված, խաղաղ ժամանակ մենք պարում ենք մեր պարերը եւ միասնաբար շարվում առաջնագծում, երբ գալիս է մեր սուրբ հողը պաշտպանելու ժամը:

Այսօր ամբողջ հայ ժողովուրդը աղոթում է ձեր հաղթական վերադարձի համար: Մեզանից յուրաքանչյուրը՝ իր ուժերի, կարողությունների եւ տաղանդի առավելագույն չափով իր ներդրումն է անում ` մոտեցնելով այն օրը, երբ դուք հաղթական քայլերթով կանցնեք երկրի գլխավոր հրապարակով:

Ձեր քաջությունը սահմաններ չունի: Թող ուժն ու հավատքը, զինվորական պատիվն ու հաջողությունը, արդար համառությունն ու սրտի արիությունը երբեք ձեզ չլքեն:
Մենք երբե՜ք գլուխ չենք խոնարհի:
Հաղթելու՜ ենք»:
Դիտում՝ 1900
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW