Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա

02.10.2020 | 16:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մհեր Գրիգորյան #Ալեքսեյ Օվերչուկ
Ս.թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մհեր Գրիգորյանը ժամանել է Մոսկվա:

Մոսկվայում նախատեսվում է փոխվարչապետի աշխատանքային հանդիպումը ՌԴ փոխվարչապետ, երկու պետությունների միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկի հետ՝ երկկողմ տնտեսական օրակարգի եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության հարցերի քննարկման նպատակով:
Դիտում՝ 1807

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW