«Ղարաբաղ Տելեկոմ»-ի կառավարումը հանձնվում է պետությանը

02.10.2020 | 14:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արայիկ Հարությունյան #«Ղարաբաղ Տելեկոմ» #Արցախ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի կառավարման լիազորությունները սահմանափակելու մասին:

«Ղեկավարվելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ եւ 10-րդ հոդվածներով՝ որոշում եմ կայացրել այսօր «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կառավարման լիազորությունները սահմանափակել՝ դրանք վերապահելով Արցախի էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը: Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք խախտում ենք սեփականության իրավունքը, բայց, հաշվի առնելով առկա պատերազմական իրավիճակում օպերատորի աշխատանքում արձանագրված լրջագույն խնդիրները եւ կապի ոլորտի ռազմավարական նշանակությունը պատերազմում գտնվող երկրի ու ժողովրդի համար, կառավարումը դարձնում ենք պետական»,- նշել է Արցախի նախագահը:
 
Նա վստահություն է հայտնել, որ ռազմական դրության պայմաններում կհաջողվի ապահովել անխափան կապն Արցախի Հանրապետության տարածքում՝ պահպանելով օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները:
 
«Նշեմ, որ մինչեւ հունվարի 1-ը կապի ոլորտի բոլոր ծառայությունները գործելու են անվճար, իսկ այն խոստումները, որոնք տրվել են մեր հանրությանը՝ սակագների էական նվազեցման, կապի որակի բարձրացման եւ զարգացման առումով, բոլորն հընթացս իրականացվելու են»,- եզրափակել է Արայիկ Հարությունյանը:
Դիտում՝ 1270
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW