Հայաստանի թիվ մեկ առաջնահերթությունը պետք լինի գիտելիքների վրա հիմնված տնտեսությունը, հայտարարել է Տիգրան Սարգսյանը
11.04.2008 | 14:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր## հայտարարել է, որ Հայաստանի թիվ մեկ առաջնահերթությունը պետք է լինի գիտելիքների վրա հիմնված տնտեսությունը, իսկ երկրի զարգացման հիմնական աղբյուրը` ժողովրդի մտավոր ներուժը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Տիգրան Սարգսյանն այս մասին ասել է` հանդես գալով բանկային եւ ֆինանսական ոլորտի առաջին աշխատանքի տոնավաճառի բացմանը:
Տիգրան Սարգսյանի խոսքերով, “հեղափոխական փոփոխություններ կարող են տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե փոխվի հասարակության մոտեցումը, եթե մենք հասկանանք, որ հարստացման միակ ճանապարհը գիտելիքն է”:
“Անհրաժեշտ է միասին ձեւավորել այնպիսի մթնոլորտ, երբ երկրի համար ամենակարեւոր քաղաքացին կդառնա տաղանդավոր ուսանողը, աշակերտն ու երեխան”,- ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետն առանձնացրել է կրթական ոլորտի զարգացման երկու հնարավոր մոդելներ: Առաջինի համաձայն, երկրի կրթական հաստատությունները պատրաստում են մասնագետներ, որոնք հետագայում ինքնուրույն աշխատանք են փնտրում: Այդ գործընթացում հատուկ տեղ է հատկացվում այն բուհի հեղիանակությանը, որի շրջանավարտն է հանդիսանում աշխատանք փնտրողը: Երկրորդ մոդելը` գործատուն մասնակցում են տաղանդավոր երիտասարդների ընտրությանը, հետեւում է ուսուցման գործընթացին, մասամբ վճարելով դրա համար, կազմակերպում է պրակտիկա եւ ուսանողը` ստանալով դիպլոմը, արդեն գիտի, թե որտեղ է աշխատելու: Տվյալ մոդելը, նշել է Տիգրան Սարգսյանը, փորձարկվում է Հայաստանում հայ-գերմանական համագործակցության ծրագրի շրջանակներում:
Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի կողմից կազմակերպված տոնավաճառին մասնակցում են Հայաստանի բանկային եւ ֆինանսական ոլորտը ներկայացնող 15 կազմակերպություններ:
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: