Սամվել Կարապետյանը կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու կոչ է արել

29.09.2020 | 15:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Հայ ձեռնարկատերերի ասոցիացիա» #Սամվել Կարապետյան
«Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի» նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ «այս օրերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները մեծ մտահոգության տեղիք են տալիս»։  

«Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի» անունից կոչ եմ անում երկու կողմերին էլ վերադառնալ բանակցությունների սեղանին եւ կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակներ գտնել՝ նոր զոհերից, այդ թվում նաեւ՝ խաղաղ բնակչության շրջանում, խուսափելու համար։

Դիմում եմ նաեւ Ռուսաստանում երկու երկրների սփյուռքի ներկայացուցիչներին՝ կոչ անելով փոխադարձ հարգանք ցուցաբերել միմյանց նկատմամբ եւ խուսափել հնարավոր սադրանքներից, որոնք ուղղակի կամ անուղղակի ձեւով կարող են Ռուսաստանի ներսում կոնֆլիկտի էսկալացիայի բերել»,- ասել է Սամվել Կարապետյանը։
Դիտում՝ 1669
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW