ՏՄՊՊՀ նախագահ. Օրինավոր կեցվածքով սատար կանգնենք մեր զինվորներին

29.09.2020 | 12:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՏՄՊՊՀ #Գեղամ Գեւորգյան
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գեւորգյանը դիմել է տնտեսվարողներին՝ նշելով, որ ՏՄՊՊՀ-ն նույնպես անցել է ռազմական դրության պայմաններում նախատեսված գործառույթների իրականացմանը:

«Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիայի արդյունքում մեր զինվորներն այսօր կյանքի կռիվ են տալիս առաջնագծում՝ պաշտպանելու իրենց պապերի հայրենիքում ապրելու եւ արարելու իրավունքը:

Մեր երկրում հայտարարված է ռազմական դրություն, պետական մարմիններն աշխատում են 24-ժամյա արտակարգ ռեժիմով: Այս պայմաններում շատ կարեւոր է մեր բոլորի համախմբված եւ գիտակից մոտեցումը:

Վստահ եմ, որեւէ կասկած չունեմ, որ մեր բիզնեսի ներկայացուցիչներն առավել քան երբեւէ կցուցաբերեն բարձր պատասխանատվություն եւ ձեռնպահ կմնան այնպիսի գործողություններից եւ վարքագծից, որոնք կարող են խախտել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները:

Լինենք օրինապաշտ, հարգենք արդար եւ բարեխիղճ մրցակցության կաննոները, ամուր պահենք մեր թիկունքը եւ մեր օրինավոր կեցվածքով սատար կանգնենք մեր խաղաղ կյանքի համար մահվան դեմ պատերազմող մեր քաջարի զինվորներին»,- ասել է Գեղամ Գեւորգյանը:
Դիտում՝ 760
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW