Ամերիաբանկն ընդլայնել է իր թվային ծառայությունների շրջանակը
23.09.2020 | 18:02 Գլխավոր էջ / Նորություններ /
Ամերիաբանկն ընդլայնել է իր թվային ծառայությունների շրջանակը եւս մեկ հարմարավետ գործիքով՝ հնարավորություն տալով իր հաճախորդներին հետեւելու SWIFT միջազգային փոխանցումների ընթացքին օնլայն ռեժիմում:
Բանկի հաճախորդները կարող են Օնլայն/Մոբայլ բանկինգի միջոցով 24/7 ռեժիմում հետեւել ելքային փոխանցումների ընթացքին, ստանալ ամբողջական տեղեկություն գումարը շահառուի բանկ հասնելու վերաբերյալ` առանց հավելյալ հարցումներ կատարելու:
«Առաջինը Հայաստանում ներդնելով SWIFT global payment innovation (gpi) ծառայությունը եւ մեկ տարի առաջ SWIFT միջազգային կազմակերպության կողմից ճանաչվելով gpi-հարթակի լիիրավ անդամ՝ Ամերիաբանկն այսօր արդեն նոր հնարավորություն է ստեղծել իր հաճախորդների համար ինքնուրույն հետեւելու իրենց փոխանցումների ընթացքին: SWIFT gpi համակարգը ներառում է նաեւ միջազգային փոխանցումների ընթացքի վերահսկման այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են՝ միջանկյալ/թղթակից բանկերի կողմից փոխանցման կասեցումը եւ փոխանցման մերժումն ու վերադարձը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Վերջին լուրեր
11.01.2025 | 09:17 Հոդվածներ
10.01.2025 | 08:46 Նորություններ
Մոսկվան կվերանայի Հայաստանի նկատմամբ իր տնտեսական քաղաքականությունը
09.01.2025 | 17:24 Նորություններ
09.01.2025 | 15:05 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: