Բելառուսը $1,5 մլրդ-ի վարկ կստանա Ռուսաստանից

14.09.2020 | 17:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստան #Բելառուս #վարկ

Ռուսաստանը Բելառուսին $1,5 մլրդ ծավալով պետական վարկ կտրամադրի:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ այսօր կայացած հանդիպմանը:

«Մենք պայմանավորվել ենք, որ Ռուսաստանն այս դժվարին պահին Բելառուսին $1,5 մլրդ ծավալով պետական վարկ կտրամադրի, եւ մենք կկատարենք դա: Հիմա, որքան հայտնի է, ֆինանսների մեր նախարարներն այս ուղղությամբ մասնագիտական մակարդակում աշխատանք են վարում»,- ասել է Վլադիմիր Պուտինը:

Դիտում՝ 4189

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW