Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի Կենտրոնական բանկի /ԿԲ/ գործունեությունը ##համապատասխանում է թափանցիկության միջազգային չափանիշներին, այսօր Երեւանում հայտարարել է ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր Երեւանում ներկայացնելով ԿԲ գործունեության թափանցիկության մասին առաջին հաշվետվությունը, Տիգրան Սարգսյանն ասել է, որ Հայաստանի Կենտրոնական բանկն ամբողջությամբ համապատասխանում է 1998 թվականին Արժույթի միջազգային հիմնադրամի /ԱՄՀ/ կողմից ընդունված` կենտրոնական բանկերի գործունեության թափանցիկության 77 չափանիշներից 73-ին:“Սա ԿԲ-ի` հասարակությանը նմանատիպ հաշվետվություն ներկայացնելու առաջին փորձն է, եւ մենք շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանում այս պրակտիկան լայն տարածում գտնի”,- ասել է Տիգրան Սարգսյանը` ավելացնելով, որ թափանցիկության չափանիշները թույլ կտան վերահսկելու տարբեր հիմնարկների գործունեությունը:Հաշվետվության համաձայն, Հայաստանի ԿԲ-ն ամբողջովին համապատասխանում է ԱՄՀ 77 չափանիշներից 73-ին, 1.2.2 կետին` մասամբ, իսկ 5.4, 5.5 եւ 8.4.1 կետերում ԿԲ-ին ներկայացված պահանջները Հայաստանի Կենտրոնական բանկի համար կիրառելի չեն:Ըստ 1.2.2 կետի, ԿԲ-ի կողմից կառավարությանը հատկացրած կանխավճարների եւ օվերդրաֆտների ծավալի եւ ծառայությունների, ինչպես նաեւ ԿԲ-ում կառավարության ավանդների մասին տեղեկությունները պետք է ներկայացվեն հանրությանը:Հաշվետվությունում պարզաբանված է, որ Կենտրոնական բանկի կողմից կառավարության ուղղակի վարկավորումը, ինչպես նաեւ կանխավճարների եւ օվերդրաֆտի տրամադրումն արգելված է “Հայաստանի Կենտրոնական բանկի մասին” օրենքով: Ինչ վերաբերում է ԿԲ-ում կառավարության անվանդների չափերի մասին տեղեկությանը, ապա ԿԲ-ի կողմից հրապարակվող եռամսյակային եւ տարեկան հաշվետվություններում կառավարության բոլոր ֆինանսական միջոցները նշվում են մեկ տողով` “Բանկային գաղտնիքի մասին” օրենքի համաձայն, ավանդների մասին տեղեկատվությունը կարող է տրամադրել միայն հաճախորդը, որը տվյալ դեպքում Հայաստանի կառավարությունն է:Հայաստանի ԿԲ-ի համար կիրառելի չեն նաեւ 5.4 եւ 5.5 կետերը, որոնցում ասվում է ինքակարգավորվող կառույցների եւ ֆինանսական կազմակերպությունների միջեւ հարաբերությունների մասին: 2007 թվականի հոկտեմբերին Հայաստանի ֆոնդային բորսան եւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան վերակազմավորվել են բաց բաժնետիրական ընկերությունների, եւ ներկայումս Հայաստանում ինքակարգավորվող կազմակերպություններ չեն գործում: Tweet Դիտում՝ 6306