Յունիբանկում ձեռներեցների համար մեկնարկել է ակցիա, որի շրջանակներում կարելի է կատարել SWIFT միջազգային դրամական փոխանցումներ անվճար կամ իջեցված սակագնով: Ինչպես նշել են բանկում, ակցիայից կարող են օգտվել ինչպես նոր, այնպես էլ գործող հաճախորդները:«Առաջին տարին Յունիբանկի հետ» փաթեթը նախատեսված է այն ձեռներեցների համար, որոնք կցանկանան իրենց շրջանառությունը տեղափոխել Յունիբանկ: Փաթեթը ներառում է ՝- երկու հաշվի բացում ՀՀ դրամով եւ արտարժույթով,- առաջին երեք ամսվա ընթացքում SWIFT փոխանցումների իրականացում անվճար, այնուհետեւ՝ 9 ամսվա ընթացքում՝ 20% ցածր սակագնով,- անհատական փոխարժեքների տրամադրում փոխարկման ժամանակ:Փաթեթի արժեքը կազմում է 10 000 դրամ տարեկան:Հաջորդ առաջարկն ուղղված է Յունիբանկի վարկառուներին: «Լոյալ հաճախորդ» փաթեթը ներառում է՝- անվճար SWIFT փոխանցումներ,- անհատական փոխարժեքների տրամադրում փոխարկման ժամանակ:SWIFT փոխանցումներն իրականացվում են դիմելու օրը: Ակցիան կտեւի մինչեւ տարեվերջ:«Մեր ակցիան միտված է Հայաստանում բիզնեսին աջակցելուն եւ արտաքին տնտեսական գործունեության խթանմանը: Կատարելով Swift փոխանցումներն անվճար կամ իջեցված սակագներով ձեռներեցները կարող են տնտեսած գումարն ուղղել իրենց բիզնեսի զարգացմանը»,- նշել է Յունիբանկի օպերացիոն սպասարկման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրեն Արթուր Ապերյանը:SWIFT համակարգով արդյունավետ աշխատանք կազմակերպելու նպատակով, Յունիբանկը համագործակցում է առաջատար արտասահմանյան բանկերի հետ, այդ թվում՝ Raiffaisen Bank International AG (Ավստրիա), Landesbank Baden-Wuerttemberg (Գերմանիա), Banca Popolare di Sondrio (Իտալիա), AO Alfa Bank (Ռուսաստան), VTB Bank (PJSC) (Ռուսաստան), Bank of Georgia (Վրաստան): Tweet Դիտում՝ 5893