“Վիմպելկոմ” ընկերությունը Հայաստանում գործարկել է “Բիլայն” ապրանքանիշը

07.04.2008 | 14:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Ռուսաստանյան “Վիմպելկոմ” ընկերությունն այսօր հայտարարել է ##Հայաստանում իր “Բիլայն” ապրանքանիշի գործարկման մասին, որը կփոխարինի “ԱրմենՏել” ապրանքանիշը:

Ինչպես Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով “Վիմպելկոմի” գործադիր փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսը, Հայաստանը 7-րդ երկիրն է, որտեղ գործում է “Բիլայն” ապրանքանիշը: Նրա խոսքերով, Հայաստանում այդ ապրանքանիշի հայտնվելը զգալիորեն կամրապնդի “Վիմպելկոմ” ընկերության միջազգային դիրքերը:

“Ավելին, դա կարեւորագույն քայլ է միջազգային մակարդակի հեռահաղորդակցային ծառայություններ մատուցելու ոլորտում առաջատար ընկերություն դառնալու ճանապարհին: Եվ այն, որ բոլոր շուկաներում ընկերությունը գործում է միեւնույն ապրանքանիշի ներքո, դա հասկանալի եւ տրամաբանական քաղաքականություն է “Բիլայնի” բոլոր հաճախորդների համար”,- հայտարարել է Դմիտրի Պլեսկոնոսը:

Դիտում՝ 6509
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW