ՍԱԶԲ նախագահը խոսել է «կարճ» փողի մեծ պահանջարկի մասին
01.09.2020 | 17:22 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://cdn.iz.ru

Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՍԱԶԲ նախագահ Դմիտրի Պանկինը:
«Շատ երկրներ մեզ խնդրում են, որ մենք առավել ուշադրություն դարձնենք ոչ թե երկարաժամկետ ներդրումային ծրագրերին, այլ ՓՄՁ ոլորտին աջակցելուն: Այդպիսի ճշգրտումներ մենք կատարում ենք եւ դրա համար պետք չէ վերաշարադրել մեր ռազմավարությունը: Այլ հարց է, որ մենք տեխնիկապես դեռ ի վիճակի չենք ուղղակիորեն աշխատել ՓՄՁ-ների հետ, քանի որ գրասենյակներ չունենք բոլոր անդամ-երկրներում: Եթե մանրածախ ցանցում ֆիզիկական ներկայություն չկա, ապա բանկը չի կարող աշխատել փոքր բիզնեսի հետ: Ստացվում է, որ փոքր բիզնեսի հետ աշխատելու համար անհրաժեշտ են ֆինանսական շուկայի մասնակիցների միջեւ փոխգործակցության նոր մոդելներ», - ասել է Պանկինը:
«Այսօր ՍԱԶԲ կառուցում է փոքր բիզնեսի հետ աշխատելու համակարգ` գործընկեր-բանկերի միջոցով, ապահովելով նպատակային ֆինանսավորում եւ իր երաշխիքը, ինչպես նաեւ երաշխիքներ ստանալով տեղական բանկերից», - նշել է նա:
Բանկի նախագահը նաեւ շեշտել է, որ չնայած ֆինանսական շուկաների մեծ անորոշության պատճառով ապրիլ-մայիս ամիսներին ներդրումային ակտիվության դադարին`այժմ իրավիճակը «ոչ մի դեպքում սառած չէ, ընդհակառակը, արագանում են աշխատանքները նոր նախագծերի վրա»:
ՍԱԶԲ-ն հիմնադրվել է 11 երկրների, այդ թվում `Հայաստանի կառավարությունների կողմից:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: