«Արմբերրի» ընկերությունը կընդլայնի գործունեությունը

28.08.2020 | 17:44 Գլխավոր էջ / Նորություններ /
Կոտայքի մարզի Զորավան համայքնում գործող «Արմբերրի» ընկերությունը նախատեսել է ընդլայնել գործունեությունը՝ օգտվելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված գյուղոլորտի պետական օժանդակության ծրագրերից։  

Այս մասին հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Հարություն Փախչանյանը՝ մշտադիտարկման նպատակով «Արմբերրի» այցելած էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի եւ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ հանդիպմանը:

Տնօրենը նաեւ հայտնել է, որ ընկերության հատապտղանոցներում առկա են օրգանական ազնվամորու եւ մոշի աճեցման բացառիկ պայմաններ, ինչը թույլ է տալիս ավելի մեծաքանակ եւ որակյալ բերք ստանալ։ Հիմնվել է նաեւ հատապտուղների տնկարան, որը ոչ միայն ապահովում է անհրաժեշտ տնկիներով, այլեւ կազմակերպությունը պատրաստակամ է իրենից ձեռք բերված տնկիներից աճեցված բերքը հետագայում գնել եւ շուկայահանել: Ստեղծված ենթակառուցվածքները հնարավորություն են մատակարարման ժամկետներն ընդլայնել, ուստի  արտահանման հետ կապված ռիսկերը կատավարելի են, եւ ընկերությունն այլեւս կախված չէ եղանակային պայմաններից։

«Էկոնոմիկայի նախարարությունը «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի շրջանակներում համաֆինանսավորման սկզբունքով կազմակերպությանն արդեն իսկ օժանդակել է 20 մլն դրամով, ինչը նպաստել է հատապտղանոցի հիմնման, հետբերքահավաքային կարողությունների, արտահանման կարողությունների զարգացմանը: Մեր դոնոր գործընկերների աջակցությունը հիանալի շարունակություն է ստեղծված կարողությունների զարգացման եւ ընդարձակման համար», - ասել է Արման Խոջոյանը։
Դիտում՝ 2271
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW