Evocabank-ը համալրել է կանոնադրական կապիտալը

28.08.2020 | 14:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank կանոնադրական կապիտալ
Evocabank-ի կապիտալը համալրվել է 2.05 մլրդ  դրամով: Համալրման մասին որոշումը կայացվել էր Evocabank-ի բաժնետերերի մայիսի 29-ի տարեկան ընդհանուր ժողովի կողմից:

Ինչպես նշել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը՝ կապիտալի համալրման մասին բաժնետերերի որոշումը բխում է բանկի հեռանկարային զարգացման ծրագրի հիմնադրույթներից եւ նպատակաուղղված է աջակցելու բանկի հետագա աճի ու զարգացման, մրցակցային դիրքերի բարելավման եւ բիզնեսի ընդլայնման քաղաքականությանը:

«Համալրման արդյունքում Evocabank-ի կանոնադրական կապիտալի մեծությունը կազմել է 20.0 մլրդ, իսկ նորմատիվային ընդհանուր կապիտալի մեծությունը՝ շուրջ 38.0 մլրդ դրամ՝ ամրապնդելով բանկի առաջատար դիրքերը համակարգում՝ ըստ կապիտալի համարժեքության ցուցանիշի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 11707

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW