Qatar Airways ավիաընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 29/30-ին եւ սեպտեմբերի 5/6-ին Դոհա-Երեւան-Դոհա երկու չարտերային թռիչք կիրականացնի: Թռիչքներից օգտվող ուղեւորները կարող են ճանապարհորդել ավելի քան 85 ուղղություններով՝ ներառյալ ԱՄՆ-ի այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են Բոստոնը, Լոս Անջելեսը եւ Նյու Յորքը:«Մենք ուրախ ենք առաջարկել երկու հատուկ չարտերային չվերթ Երեւանից: Ուղեւորները Դոհայի «Համադ» միջազգային օդանավակայանի միջոցով կարող են միանալ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի ամենամեծ եւ լայն ցանցին՝ շաբաթական 550-ից ավելի թռիչքներ ունենալով աշխարհի ավելի քան 85 ուղղություններով»,- ասել է Հայաստանում Qatar Airways-ի կոմերցիոն մենեջեր Սարկիս էմմողլիանը:Ավիաընկերությունում նշել են, որ համաճարակը սկսվելուց ի վեր Qatar Airways-ը սերտորեն համագործակցել է կառավարությունների, օդանավակայանների եւ մասնավոր ընկերությունների հետ՝ կատարել մարդկանց անվտանգ եւ հուսալի տեղափոխություն: Թռիչքների ընթացքում խստագույնս պահպանվել եւ պահպանվում են հակահամաճարակային բոլոր կանոնները: Tweet Դիտում՝ 2399