Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 5.7%-ով
26.08.2020 | 11:57 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://bfm74.ru

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2020թ. հունվար-հուլիսին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 1.3%-ով, իսկ շինարարության ծավալը նվազել է 22.6%-ով:
Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով նվազել է 11 %-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 9.3%-ով:
Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 3.4%-ով:
Սպառողական գների եւ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսները հաշվետու ժամանակահատվածում աճել են համապատասխանաբար 0,7% եւ 1.1%-ով:
2020թ. հունվար-հուլիսին 2019թ. հունվար-հուլիսի համեմատ գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 5%-ի չափով (պետական՝ 7.7%, ոչ պետական՝ 3.5%):
Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 11.3%-ով: Ընդ որում, արտահանման ծավալը նվազել է 6.4%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 13.7%-ով:
Այվազյան Աննա
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: