Բանկերը միացել են «Անհետաձգելի օգնություն Լիբանանահայերին» դրամահավաքին

20.08.2020 | 14:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բանկեր #Լիբանան #դրամահավաք

Նպատակ ունենալով աջակցություն ցուցաբերել Բեյրութի աղետալի պայթյունից տուժած Լիբանանի  հայրենակիցներին՝ բանկային համակարգը եւս միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Անհետաձգելի օգնություն Լիբանանահայերին» դրամահավաք-արշավին:

«Այս նպատակով Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) անդամ չորս բանկ դրամահավաք-արշավի միջոցով այսօրվա տվյալներով արդեն իսկ նվիրաբերել է 30 մլն դրամ գումար: Տարբեր չափի դամական փոխանցումներ կատարվել են նաեւ համակարգի աշխատակիցների կողմից:

Մեր հայրենակիցներին մաղթում ենք քաջառողջություն եւ համբերություն»,- ասված է ՀԲՄ տարածած հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 1869

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW