IDBank. Բանկային համակարգին սպառնացող գործը վճռաբեկ դատարանում է

11.08.2020 | 13:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank
««Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ն եւ նույն ՍՊԸ-ի սնանկության կառավարիչն ընդդեմ «Անելիք Բանկի» (այժմ՝ IDBank)» գործը, որով ընկերությունը բանկից պահանջում է $22 մլն տուգանք վճարել, վճռաբեկ դատարանում է։  

Այսօր բանկի տարածած հաղորդագրությունում ասված է.

«Հիշեցնենք, որ մարտի 12-ին Վերաքննիչ դատարանը բավարարել է IDBank-ի բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի՝ բանկից $22 մլն բռնագանձելու  վճիռը։ Նշված տուգանքը սահմանվել էր 2015 թ.-ին բանկի եւ «Բ.Մ.Լ. Արզնի» ընկերության միջեւ կնքված համաձայնագրով, որն էլ, ի դեպ, մեկ այլ գործով սնանկության դատարանի կողմից որակվել է առոչինչ եւ որպես հետեւանք ճանաչվել իրավական ուժ չունեցող։

Ներկայում բանկից $22 մլն բռնագանձելու գործով վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել ինչպես «Բ.Մ.Լ. Արզնի» ընկերությունը՝ պահանջելով բեկանել վերաքննիչի վճիռը, այնպես էլ IDBank-ը՝ պահանջելով վերանայել վերաքննիչ դատարանի կողմից բերված հիմնավորումները»։

«Դա չի նշանակում, որ մենք դժգոհ ենք վերաքննիչ դատարանի վճռից: Այնուամենայնիվ, մեր կարծիքով, առկա են բոլոր հիմքերը վճռաբեկ դատարանի կողմից վերաքննիչի մատնանշած հիմնավորումները վերանայելու համար։ Այս ամսվա ընթացքում պարզ կլինի՝ արդյո՞ք Վճռաբեկ դատարանը վարույթ կընդունի այս բողոքները, բայց ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ մենք գործ ունենք մի մարդու հետ, ով հայտնի է ոչ բարեխիղճ գործելաոճով եւ տպավորություն է, որ ծրագրված հարձակում է իրականացնում բանկային համակարգի վրա՝ ակնհայտ մեքենայությունների միջոցով գումար կորզելու փորձեր կատարելով։

Հանցագործության մասին հաղորդումով, ի դեպ, բանկի բաժնետերը դիմել է ԱԱԾ։ Հիշեցնեմ նաեւ, որ այն համաձայնագիրը, որով Գ.Աֆանդյանը՝ «Բ.Մ.Լ. Արզնի» ընկերության իրական շահառուն, փորձում է Բանկից ստանալ 22 մլն դոլար չլսված տուգանքը, առաջին ատյանի դատարանի կողմից առոչինչ է որակվել», - ասել է բանկի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը եւ հույս հայտնել, որ դատարանն այս անգամ եւս կգործի օրենքի եւ ողջամտության սահմաններում։

Բանկից նաև հիշեցնում են, որ «Բ.Մ.Լ. Արզնի» ընկերության նախկին սեփականատիրոջ՝ Գեւորգ Աֆանդյանի եղբորորդին վերջերս նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ Բանկում չեն մեկնաբանել այս նշանակումը, սակայն հույս են հայտնել, որ դա որեւէ կերպ չի անդրադառնա արդարադատության իրականացման վրա։
Դիտում՝ 6979
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW