ՀԲՄ․ ՀՀ բանկերի վարկային պորտֆելը 2020թ․ 1-ին կիսամյակում աճել է 28 մլրդ դրամով

10.08.2020 | 14:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սեյրան Սարգսյան #Հայաստանի բանկերի միություն
Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն այսօր ասել է, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ամբողջ աշխարհում վարկավորման ծավալները նվազում են:

«Դա պայմանավորված է առկա ռիսկերով եւ անորոշությամբ: Հայաստանի բանկային համակարգում, սակայն, վարկային պորտֆելն առաջին կիսամյակում ավելացել է 28 մլրդ դրամով կամ 0.7%-ով: Առաջին կիսամյակում հիմանական բոլոր ուղղություններով արձանագրվել է աճ: Հարկ եմ համարում նաեւ նշել, որ վարկավորման ծավալների 41.5%-ը ֆիզիկական անձանց, իսկ շուրջ 45%-ը՝ տնտեսությանը տրամադրված վարկերն են»,- նշել է նա:

Ամփոփելով բանկային համակարգի գործունեության 2020թ․ առաջին կիսամյակի ցուցանիշները՝ Սեյրան Սարգսյանը նշել է, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանի տարածքում գործող 17 առեւտրային բանկերի ընդհանուր կապիտալն աճել է շուրջ 47 մլրդ դրամով կամ 5.6%-ով (891 մլրդ դրամ), ակտիվներն ավելացել են շուրջ 191 մլրդ դրամով կամ 3.3%-ով (5996 տրլն դրամ)։

Սեյրան Սարգսյանը տեղեկացրել է, որ վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ դրամով վարկերի ծավալը գերազանցել է արտարժույթով վարկերի ցուցանիշը:

2020թ․ առաջին կիսամյակում ընդհանուր պարտավորություններն աճել են շուրջ 145 մլրդ դրամով կամ 2.9%-ով, ընդհանուր ավանդները` նվազել շուրջ 112 մլրդ դրամով կամ 3.1%-ով:

«Թեեւ այս ցուցանիշի մասով արձանագրվել է նվազում, սակայն պետք է նկատել, որ առաջին կիսամյակում ռեզիդենտ հաճախորդների ավանդներն ավելացել են շուրջ 19 մլրդ դրամով կամ 0.8%-ով: Այստեղից հետեւում է, որ նվազումը հիմնականում պայմանավորված է ոչ ռեզիդենտ հաճախորդների ավանդային պայմանագրերի խզմամբ: Ոչ ռեզիդենտների ավանդները նվազել են շուրջ 132 մլրդ դրամով կամ 12.6%-ով: Ոչ ռեզիդենտների բաժնեմասն ավանդներում դեռեւս շարունակում է մնալ 26%-ի շրջանակներում: Այս ցուցանիշը փաստում է կայունության եւ համակարգի հանդեպ ունեցած վստահության մասին»,- ասել է ՀԲՄ գործադիր տնօրենը:
Դիտում՝ 2280
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW