Օգոստոսի 7-ին, ժամը 19:00-ին կմեկնարկի Հայաստանում արդեն երրորդ միջազգային թվային մարքեթինգի օնլայն կոնֆերանսը՝ Digital Marketing Friday Conference #DMFC: Digital Marketing Friday Conference #DMFC Skill-ի նախաձեռնությունն է, որի գլխավոր գործընկերն է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն: Կոնֆերանսի հատուկ հյուրն է Ջոն Շոուլը: Հաճախորդների սպասարկման ուսուցման աշխարհում առաջին ծրագրի հեղինակը կխոսի Digital Customer Service Excellence թեմայով:2019 թվականի ապրիլին Ջոն Շոուլը «Սպասարկման ռազմավարություններ» թեմայով ելույթ էր ունեցել Հայաստանում՝ World's Top Speakers In Armenia նախագծի շրջանակներում:Կոնֆերանսում ելույթ կունենա նաեւ ՌԴ Վաճառքների մասնագետների ազգային ասոցիացիայի նախագահ Դմիտրի Նորկան, փորձագետներ Հայաստանից եւ Ուկրաինայից:Միջազգային թվային մարքեթինգի օնլայն կոնֆերանսը անվճար է: Կոնֆերանսին կարող եք հետեւել՝Ֆեյսբուքով՝ https://bit.ly/2Dpda7m Յութուբով՝ https://bit.ly/31ETa9d Tweet Դիտում՝ 1678