Երեւան /Մեդիամաքս/. 2008 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում պարենային ապրանքների գնաճը 2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 7.2%:Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, պարենային ապրանքների գնաճը մարտ ամսին փետրվարի համեմատ կազմել է 2%:Հացի միջին գինը մարտ ամսին փետրվարի համեմատ աճել է 6.7%-ով` կազմելով 367 դրամ մեկ կիլոգրամի համար: Ալյուրի գինը նույն ժամանկաահատվածում միջինում աճել է 10.5%-ով` կազմելով 273 դրամ մեկ կիլոգրամի համար: Կարագի եւ բուսական յուղի գները հաշվետու ժամանակահատվածում աճեն ել համապատասխանաբար 5.7%-ով եւ 6.2%-ով` կազմելով համապատասխանաբար 2206 դրամ մեկ կիլոգրամի եւ 910 դրամ մեկ լիտրի համար: Շաքարի գինը մարտ ամսին փետրվարի հետ համեմատ աճել է 1.2%-ով:Ազգային վիճակագրության ծառայությունում ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են, որ ներկայումս Հայաստանում պահպանվում է հացի, ալյուրի, կարագի եւ բուսական յուղի գների աճի միտումը: Tweet Դիտում՝ 5491