Հայաստանը կարող է հավակնել ԿԶԵՀ-ի դրամաշնորհներին

04.08.2020 | 09:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԶԵՀ
Հայաստանը կարող է հավակնել Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) դրամաշնորհներին, ասել է Ռուսաստանի ֆինանսների նախարար, ԿԶԵՀ խորհրդի նախագահ Անտոն Սիլուանովը:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Սիլուանովը հայտնել է, որ հիմնադրամի խորհուրդը որոշում է կայացրել անցկացնել նախագծերի արտահերթ մրցութային ընտրություն՝  դրամաշնորհների ֆինանսավորման համար։

«Այդ միջոցները կուղղվեն առողջապահական համակարգերի կարիքներին: Այդպիսով, հիմնադրամի մասնակից պետությունները կստանան լրացուցիչ հնարավորություններ՝ կորոնավիրուսի բռնկմանը արագ արձագանքելու համար: Դրամաշնորհները շնորհվելու են մեկ շնչի հաշվով ցածր համախառն ազգային եկամուտ ունեցող երկրներին: Այդ չափանիշի համաձայն, դրամաշնորհներին կարող են հավակնել Ղրղըզստանը, Տաջիկստանը եւ Հայաստանը»,- նշել է Սիլուանովը:
Դիտում՝ 6060

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW