ASWA hավելվածի միջոցով ԱՊՊԱ hատուցվող առավելագույն չափը կրկնապատկվի

31.07.2020 | 11:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո #ԱՊՊԱ #ASWA,
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է, որ ս.թ. օգոստոսի 1-ից բարձրացվում է Երեւան քաղաքում ASWA բջջային հավելվածի միջոցով՝ համաձայնեցված հայտարարագրի էլեկտրոնային լրացման եղանակով գրանցվող պատահարների դեպքում տուժողի կողմից ակնկալվող վնասի առավելագույն չափը։

Մասնավորապես, ինքնուրույն կարգավորման միջոցով հատուցվող վնասի առավելագույն չափը 100 000 դրամից բարձրացվում է մինչեւ 200 000 դրամ Երեւան քաղաքում տեղի ունեցած այն ապահովագրական պատահարների գծով, որոնց վերաբերյալ համաձայնեցված հայտարարագիրը լրացվել է բջջային հավելվածի միջոցով։




«Բջջային հավելվածով հնարավոր է պատահարը գրանցել պարզ գործողությունների միջոցով եւ հաշված րոպեների ընթացքում։ Իսկ կատարված փոփոխության նպատակն է նվազեցնել Երեւան քաղաքի ընդհանուր օգտագործման ավտոճանապարհներին ԱՊՊԱ պատահարների արդյունքում խցանումների առաջացումը՝ ինքնուրույն կարգավորման միջոցով հատուցվող պատահարների շրջանակների ընդլայնման միջոցով»,- նշված է հաղորդագրության մեջ։

ASWA բջջային հավելվածը կարելի է անվճար ներբեռնել iOS 8 եւ ավելի նոր կամ Android 4.1 եւ ավելի նոր օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների միջոցով՝ App Store եւ Google Play Store հարթակներից։

Համաձայնեցված հայտարարագրով գրանցվող պատահարների առավել մանրամասն պայմաններին եւ ուղեցույցներին կարող եք ծանոթանալ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում:
Դիտում՝ 5705
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW