Կառավարությունը կքննի մանկատան սաներին բնակարանի վկայագրեր տրամադրելու հարցը
30.07.2020 | 14:39 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://storage.myseldon.com

Կառավարությունը լրացումներ է կատարել «Մանկատան շրջանավարտներին բնակարանի ապահովում» միջոցառման իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորող որոշման մեջ:
Սահմանված կարգով բնակարանի գնման վկայագրեր (ԲԳՎ) են տրամադրվում 1991թ-ից առ 2019թ. ներառյալ Հայաստանի պետական մանկատներից 18 տարեկանը լրանալու կապակցությամբ դուրս գրված ՀՀ քաղաքացի հանդիսացող այն շրջանավարտներին, որոնք չունեն սեփականության իրավունքով բնակտարածություն եւ բնակտարածություն չեն օտարել դիմելու պահին նախորդած 5 տարիների ընթացքում:
Նախնական գնահատումով՝ կա նման 300 շրջանավարտ, նրանցից 133-ը ստացել է ԲԳՎ, շուրջ 50-ն արդեն ձեռք է բերել բնակարան: Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում նախարարությունում գործող համապատասխան հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվելու եւս 22 շրջանավարտն ԲԳՎ տրամադրելու հարցը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասել է, որ 130 դիմող մերժում է ստացել, քանի որ չի համապատասխանել չափորոշիչներին։
«Պետք է 18 տարին լրանալուն պես դուրս գրվի մանկատնից, ՀՀ քաղաքացի հանդիսանա, սեփականության վկայական չունենա եւ վերջին հինգ տարվա ընթացքում օտարած չլինի բնակարան։ Քննելով այս գործերը` մենք կառավարության անդամներին առաջարկեցինք քննարկել 24 անձանց բացառության սկզբունքով բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու հարցը»,- ասել է նախարարը։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: