ԱՐԱՐԱՏՄոբայլ հավելվածն օգտատերերի 50% աճ է գրանցել վերջին եռամսյակում
30.07.2020 | 13:57 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Արարատբանկ




Ինչպես նշել են բանկում, հավելվածի արդիականությունն ու կարեւորությունն առավել ընդգծվեց COVID-19 համավարակի ժամանակ, երբ վիրտուալ աշխարհում օգտատերերի եւ առօրյա գործարքների թիվը «բում» ապրեց:
«ԱՐԱՐԱՏՄոբայլ հավելվածը պարզության եւ հարմարավետության մեկտեղում է, որը հարմար է բոլորին՝ անկախ տարիքից եւ մասնագիտությունից: Այն կարելի է անվճար ներբեռնել Google Play եւ (կամ) App Store առցանց խանութներից։
ԱՐԱՐԱՏՄոբայլ հավելվածն ունի հնարավորությունների լայն շրջանակ եւ թույլ է տալիս հաճախորդներին հեռահար կառավարել սեփական հաշիվները՝ խուսափելով ավելորդ ճանապարհածախսից, դիմում լրացնելու անհրաժեշտությունից, հերթերի մեջ սպասելուց եւ օգտվելով անհամեմատ ցածր միջնորդավճարներից եւ զեղչերից։
- Հաշվի բացում առանց սպասարկման վճարի գանձման
- Արտարժույթի փոխարկում ավելի շահավետ փոխարժեքով
- Քարտից քարտ փոխանցում հաշված վայրկյաններում թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան քարտից անհամեմատ ցածր միջնորդավճարով
- Վարորդների համար նախատեսված ծառայությունների ամբողջական փաթեթ «Իմ մեքենաներ» բաժնում (ԱՊՊԱ, գույքահարկ, ՃՈ տուգանքներ)
- Գույքահարկի վճարում եւ տեխ. զննման կտրոնի ստացում առանց թաղապետարան այցելելու
- Տեղեկանքի տրամադրում ՀՀ Պետական եկամուտների կոմիտե առանց միջնորդավճարի գանձման
- Հայտերի ներկայացում
- Հերթերի կառավարում
- Զանգի պատվերի հնարավորություն
- Դեպո եւ կորպորատիվ հաշիվների մասին մանրամասն տեղեկատվության դիտում
- Կցված քարտից ընթացիկ հաշվի համալրում»,- նշված է հաղորդագրության մեջ:
ԱՐԱՐԱՏՄոբայլ հավելվածում կարելի է նաեւ մանրամասն տեղեկատվություն գտնել մասնաճյուղերի եւ բանկոմատների վերաբերյալ, ինչպես նաեւ COVID-19 օպցիայի միջոցով գումար փոխանցել համավարակի դեմ պայքարի համար, որին, ի դեպ, արդեն մասնակցել է 161 օգտատեր:
«Արարատբանկը որդեգրել է հաճախորդի գրպանին հարմար սակագնային քաղաքականություն. այսինքն՝ հաճախորդը հավելվածի միջոցով գործարքներ կատարելիս օգտվում է ավելի ցածր սակագներից եւ զեղչերից, քան, եթե նույն գործարքները կատարելու համար այցելեր բանկ: ԱՊՊԱ պայմանագրեր առցանց տիրույթում կնքելու համար սահմանված է 5% զեղչ, քարտից քարտ փոխանցման համար գանձվում է 0.15% միջնորդավճար, վարկի համար դիմելիս չի գործում վարկի ուսումնասիրության համար գանձվող վճարը: Ավելին, «ԱրՔա» համակարգի բոլոր քարտապանները, որոնք չեն հանդիսանում Արարատբանկի հաճախորդ, կարող են օգտվել ԱՐԱՐԱՏՄոբայլ հավելվածից, ներբեռնել հավելվածը, մուտք գործել «Մուտք առանց գրանցման» բաժինը եւ քարտից քարտ գումար փոխանցել վայրկյանների ընթացքում: Ինչպես տեսնում եք, ամեն քայլ ձեռնարկվել է հաճախորդի հարմարավետ սպասարկման, համավարակի պայմաններում 3D secure համակարգով հեռահար գրանցման եւ դրանով իսկ կորոնավիրուսի կանխման համար»,- նշել է Թվային բանկային ծառայությունների դեպարտամենտի պետ Գայանե Ստեփանյանը։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: