Համաճարակի հաղթահարման համար հավաքագրվել է շուրջ $800 հազ.
27.07.2020 | 11:18 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամ

Հավաքագրված ամբողջ գումարն ուղղված էր առողջապահության ոլորտին անհրաժեշտ բարձրորակ բժշկական պարագաների ու սարքերի ձեռքբերմանը եւ տրամադրմանը, ինչպես նաեւ հրատապ անհրաժեշտություն ունեցող այլ կարիքներին։
Հուլիսի 22-ի դրությամբ հավաքագրվել է $800,030, որից $695,244-ն արդեն ուղղվել է մեծածավալ բժշկական պարագաների ու սարքավորումների ձեռք բերմանը, շտապ օգնության անձնակազմին ֆինանսական աջակցությանը, Երեւանի եւ մարզերի կարիքավոր ծերերին ամենամսյա սննդի մատակարարմանը, ինչպես նաեւ բազմաթիվ հայրենակիցների Հայաստան վերադարձին։
Ի լրումն առողջապահական ոլորտին տրամադրված աջակցությանը, Հիմնադրամի տեղական մարմինների շնորհիվ մեծաքանակ բժշկական պարագաներ եւ սարքավորումներ արդեն նվիրաբերվել են Հայաստանի եւ Արցախի առողջապահական ոլորտին։
Մնացյալ գումարը եւս կուղղվի առողջապահական ոլորտի ծրագրերի օժանդակմանը:
«Հիմնադրամն իր խորին շնորհակալությունն է հայտնում աշխարհի 18 երկրներից մեզ միացած ավելի քան 1000 անհատ նվիրատուներին, աշխարհասփյուռ հայկական համայնքներին, կազմակերպություններին, Հիմնադրամի ողջ ցանցին եւ բոլոր գործընկերներին վստահության եւ շարունակական աջակցության համար»,- նշված է Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի, ԱՀ նախագահի, սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, ՀՀ առողջապահության նախարարության եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ սերտ համագործակցությամբ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: