Ինչպես ցանկացած նոր տեխնոլոգիա, կրիպտոարժույթը եւս չի համարվում վատը կամ լավը: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես այն կօգտագործեն եւ ինչ նպատակով: Դուք կարող եք ատոմային տեխնոլոգիաներն օգտագործել ռումբի կամ ռեակտորի ստեղծման համար:Forbes-ի հետ հարցազրույցում այս մասին ասել է շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը՝ ընդգծելով, որ այսօր շատ են խոսում կրիպտոարժույթի հավանական թերությունների մասին, քանի որ այն կարող է օգնել «վատ տղաներին» գումար գողանալ:«Իրականում այդ վախերը գերագնահատված են: Եթե այլ տեսանկյունից նայենք, ապա կտեսնենք կրիպտոարժույթի բազմաթիվ առավելություններ՝ սկսած բիթքոինից ու դրան հաջորդածներից: Իսկ բլոկչեյն տեխնոլոգիան ավելի շատ անձնական վերահսկողություն է ապահովում մարդկանց համար այն ժամանակ, երբ մեր կյանքի ավելի ու ավելի շատ տարրեր վերահսկվում են կամ պետության, կամ կորպորացիաների, կամ էլ արտաքին կազմակերպությունների կողմից, որոնք ինչ-որ կերպ կարող են գաղտնի օրակարգ ունենալ:Այդ պատճառով էլ մտածում եմ, որ սա տեխնոլոգիայի բնական արձագանքն է՝ օգնելու հանրությանը վերականգնելու անձնական վերահսկողությունը»,- ասել է Կասպարովը:Նրա խոսքով՝ հասկանալի է, որ պետությունը չի կարող գործել առանց մարդկանց մասնավոր կյանքը խախտելու որոշակի իրավունքների, բայց այս ամենը պետք է կարգավորվի:«Եվ մենք հասկանում ենք, որ պետությունը փող թողարկելու իրավունք ունի, սակայն, եթե դա դուրս գա վերահսկողությունից (ինչպես այսօր է), ապա մարդիկ կսկսեն որոնել այլընտրանքային միջոցներ՝ իրենց հարստությունն ու կարողությունը գնաճից կամ պետության կողմից իրնեց ֆինանսական գործերին չվերահսկվող միջամտությունից պաշտպանելու համար: Բիթքոինների լավ կողմն այն է, որ դուք հաստատ գիտեք մոգական 21 մլն թիվը: Եվ մենք հասկանում ենք այդ բանաձեւը: Եվ երբ դուք ուրիշ կողմ եք նայում, օրինակ, Դաշնային պահուստային համակարգին, դուք երբեւիցե չգիտեք, թե որքան տրիլիոն դոլար կհայտնվի վաղը շուկայում, եւ ինչպես դա կանդրադառնա ձեր խնայողությունների վրա»,- ընդգծել է Կասպարովը: Tweet Դիտում՝ 3599