Տնտեսական ինդեքսների նվազումը պայմանավորված է մի շարք գործոններով

27.03.2008 | 13:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) վիճակագրական վարչության պետ Մարտին Գալստյանն այսօր ներկայացրել է ## 2008 թվականի առաջին եռամսյակի բաղադրյալ տնտեսական ինդեքսները:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Մարտին Գալստյանն ասել է, որ 2008 թ. առաջին եռամսյակում` 2007 թ. առաջին եռամսյակի հետ համեմատ գործարար միջավայրի ինդեքսը կազմել է 87.4%, տնտեսական ակտիվության ինդեքսը` 92.1%, սպառողների վստահության ինդեքսը` 99.1%:

Միեւնույն ժամանակ, 2007 թվականի չորրորդ եռամսյակի հետ համեմատ ընթացիք տարվա առաջին եռամսյակում բոլոր երեք ինդեքսներն աճել են եւ կազմել.

գործարար միջավայրի ինդեքսը` 107.8%, տնտեսական ակտիվության ինդեքսը` 120.6%, սպառողների վստահության ինդեքսը` 110.3%:

Մարտին Գալստյանի խոսքերով, նախորդ տարվա առաջին եռամսյակի հետ համեմատ տնտեսական ինդեքսների նվազումը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնց թվում արտադրողներն ու սպառողները նշել են նախագահական ընտրությունները, տնտեսության որոշակի ոլորտների մենաշնորհացումը, ազգային դրամի ամրապնդումը:

Դիտում՝ 7366

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW