Պատմական օր Եվրոպայում. ԵՄ-ն ընդունել է 7-ամյա բյուջեն եւ «Նոր սերնդի ԵՄ» ծրագիրը

21.07.2020 | 13:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #բյուջե
Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարներն այսօր եկել են համաձայնության 2021-2027թթ. բյուջեի եւ կորոնավիրուսի համավարակից հետո տնտեսության վերականգնման €750 մլրդ ծավալով հիմնադրամի շուրջ:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Եվրախորհրդի նախագահ Շարլ Միշելը՝ Բրյուսելում շուրջ հինգը օր ընթացող գագաթաժողովի ավարտին:

«Եվրոպան ուժեղ է, Եվրոպան միասնական է: Մենք արեցինք դա: Մենք համաձայնության ենք եկել բյուջեի եւ տնտեսության վերականգնման հիմնադրամի շուրջ: Սա, անկասկած, դժվար բանակցություններ էին, որոնք ավարտվել են ուժեղ եւ լավ գործարքով»,- նշել է Շարլ Միշելը:

«Սա պատմական օր է Եվրոպայի համար»,- իր հերթին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

ԵՄ առաջնորդները հավանության են արժանացրել «Նոր սերնդի ԵՄ» անվանումը կրող €750 մլրդ ծավալով տնտեսության վերականգնման հիմնադրամը: Նշված գումարից €390 մլրդ-ը կբաշխվի ԵՄ երկրների միջեւ դրամաշնորհների (անհատույց օգնություն), իսկ €360 մլրդ-ը՝ արտոնյալ վարկերի տեսքով:

Ինչպես նշված է գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում՝ ԵՄ 7-ամյա բյուջեի ընդհանուր ծավալը կազմում է €1 074,3 մլրդ: Այս գումարը գրեթե 100 մլրդ-ով պակաս է, քան ի սկզբանե առաջարկում էր Եվրահանձնաժողովը:
Դիտում՝ 3050
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW