2021թ. հունվարի 1-ից հետո նշանակվող կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի միջոցով։Բացառություն կկազմեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող, 75 տարին լրացած կամ 14 տարին լրացած անչափահաս անձինք, ովքեր իրենց ընտրությամբ կենսաթոշակը կարող են ստանալ նաեւ կանխիկ եղանակով՝ «Հայփոստի» միջոցով:Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունց հայտնում են, որ բացառապես անկանխիկ եղանակով կենսաթոշակների վճարման համակարգին անցումը կիրականացվի փուլերով:Այսպես, կենսաթոշակը կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է՝1) Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում` 2021թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո,2) այլ քաղաքներում` 2021թ. հուլիսի 1-ին եւ դրանից հետո,3) 1000 եւ ավելի բնակիչ ունեցող գյուղերում` 2022թ. հուլիսի 1-ին եւ դրանից հետո,4) մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղերում՝ 2023թ. հուլիսի 1-ին եւ դրանից հետո:Մինչեւ 2021-ի հունվարի 1-ը նշանակված եւ կանխիկ եղանակով, այսինքն՝ «Հայփոստի» միջոցով վճարվող կենսաթոշակների դեպքում, քաղաքացուն հնարավորություն կտրվի ընտրել այն բանկը, որի միջոցով կիրականացվի կենսաթոշակի հետագա վճարումը՝ անկանխիկ եղանակով: Դրա համար քաղաքացիները պետք է դիմում գրեն՝ կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու վերաբերյալ՝1) Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում` 2021թ. հունվարի 1-ից մինչեւ հուլիս 1-ը, 2) այլ քաղաքներում` մինչեւ 2021թ. հուլիսի 1-ից մինչեւ 2022թ. հունվարի 1-ը,3) 1000 եւ ավելի բնակիչ ունեցող գյուղերում` մինչեւ 2022 թ. հուլիսի 1-ից մինչեւ 2023թ. հունվարի 1-ը,4) մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղերում՝ մինչեւ 2023թ. հուլիսի 1-ից մինչեւ 2024թ. հունվարի 1-ը:Եթե դիմումի հիման վրա նշված ժամկետներում կենսաթոշակի վճարման եղանակն անկանխիկի չփոխվի եւ կենսաթոշակառուն չընտրի բանկ, որի միջոցով ցանկանում է ստանալ կենսաթոշակը, ապա դա կարվի Կառավարության սահմանված կարգով ընտրված բանկի միջոցով՝ հետեւյալ ժամկետներում.1) Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում` 2021թ. հուլիսի 1-ից հետո,2) այլ քաղաքներում (բացառությամբ Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքների)` 2022թ. հունվարի 1-ից հետո,3) 1000 եւ ավելի բնակիչ ունեցող գյուղերում` 2023թ. հունվարի 1-ից հետո,4) մինչեւ 1000 բնակիչ 1000 եւ ավելի բնակիչ ունեցող գյուղերում՝ 2024թ. հունվարի 1-ից հետո:«Այսպիսով կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակին անցումը կկատարվի 3 փուլով. սկզբում անկանխիկ եղանակով կվճարվեն նոր նշանակված կենսաթոշակները, հետո նախկինում նշանակված եւ կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակների դեպքում հնարավորություն կտրվի կենսաթոշակառուին ընտրել բանկ եւ կենսաթոշակի վճարումը շարունակել անկանխիկ եղանակով, իսկ երրորդ՝ վերջին փուլում մնացած բոլոր դեպքերում կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելու համար բանկը կընտրվի Կառավարության սահմանված կարգով: Ընդ որում, բոլոր դեպքերում կենսաթոշակառուն հնարավորություն ունի դիմում ներկայացնելու միջոցով փոխել բանկը, որի միջոցով կենսաթոշակ է ստանում:Հարկ է նշել, որ կենսաթոշակների վճարման նշված կարգը տարածվում է նաեւ պարգեւավճարների, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, ինչպես նաեւ խնամքի նպաստի վրա: Այսինքն՝ նշված վճարատեսակները եւս կվճարվեն անկանխիկ եղանակով՝ կենսաթոշակների համար ներկայացված կարգով»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 2464