ԵՏՀ-ն ճանապարհային քարտեզ է պատրաստում՝ $194,5 մլրդ արժեք ունեցող նախագծերի համար

09.07.2020 | 16:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՏՀ #Արտակ Քամալյան #քարտեզ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) արդյունաբերականացման ճանապարհային քարտեզ է պատրաստում, որը կհամակարգի ներմուծման փոխարինման գործողությունները:

ԵՏՀ արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը նշել է, որ քարտեզի նախագիծը ներառում է 178 խոշոր ներդրումային եւ համապատասխան ոլորտների համար նշանակալի նախագծեր, որոնք ներկայացնում են 18 ոլորտ եւ որոնց ընդհանուր գումարը կազմում է $194,5 մլրդ:

«Ենթադրվում է, որ փաստաթղթում արտացոլված կլինեն ներմուծումից կախում ունեցող տեխնոլոգիական ուղղությունները, անդամ պետությունների արտադրողների ներուժը, ձեւավորված արդյունաբերական նախագծերը, Միության ներսում եղած կապերը։ Սա թույլ կտա կողմերին խուսափել արտադրության կրկնօրինակումից եւ շարժվել արտադրողների ոլորտային մասնագիտացման ուղղությամբ»,- ասել է Արտակ Քամալյանը:

ԵՏՀ մամուլի ծառայությունում նշել են, որ ԵԱՏՄ արդյունաբերականացման ճանապարհային քարտեզը կքննարկվի հուլիսի 17-ին, Մինսկում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում:
Դիտում՝ 6338

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW