Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն (ՏԶՆԿ) անդրադարձել է 2020-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ գյուղատնտեսության համախառն արտադրանքի 4,5% աճի տեմպը պայմանավորող գործոններին:Գյուղատնտեսության համախառն արտադրանքի 4,5% աճի տեմպը դիտարկվող ժամանակահատվածի համեմատ պայմանավորված է բուսաբուծության համախառն արտադրանքի 27,9% աճով, քանի որ անասնաբուծության կտրվածքով արձանագրվել է ընդամենը 2% աճ: Անասնաբուծության համախառն արտադրանքի աճը բացառապես պայմանավորված է 2020-ի առաջին եռամսյակում թռչնամսի արտադրանքի ծավալների 21,6% եւ ձվի արտադրության 8,3% աճով, քանի որ տավարի, խոզի եւ ոչխարի արտադրության կտրվածքով անկում է արձանագրվել:Աղյուսակ 1. Անասնաբուծության համախառն արտադրանքի արտադրությունը 2019-2020թթ. առաջին եռամսյակումԻնչ վերաբերում է բուսաբուծության աճի տեմպին, ապա վերջինս արտացոլում է նաեւ «հողի մշակության համար մատուցված ծառայությունների ծավալը` բնահողի պատրաստում, ցանք եւ այլն»: Իհարկե դժվար է ասել, թե բուսաբուծության համախառն արտադրանքի աճի այս տեմպին որքանո՞վ են նպաստել հողի մշակության համար մատուցված ծառայությունների ծավալի փոփոխությունը, քանի որ խոսքը գնում է առաջին եռամսյակի մասին, երբ հունվար-փետրվար ամիսները ձմռան ամիսներ են, սակայն կարելի է եզրակացնել, որ դա մեծամասամբ պայմանավորված է բանջարանոցային մշակաբույսերի, հատապտղի եւ կարտոֆիլի համախառն արտադրանքի համապատասխանաբար՝ 1,2, 6,5 եւ 2,8 անգամ աճով: Այս ցուցանիշներին որոշակիորեն նպաստել է կառավարության կողմից 2019-ից մեկնարկած «Փոքր եւ միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» եւ այլ ծրագրերը, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել ավելացնել համախառն արտադրանքի ծավալները՝ արտահանելու նպատակով:Հետեւաբար, բուսաբուծության աճը պայմանավորված է ջերմոցային տնտեսությունների արտադրանքի ծավալների աճով, որը հիմնականում սպառել են ՌԴ բնակիչները:«Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում գյուղատնտեսության համախառն արտադրանքի 4.5% աճի տեմպը հիմնականում ձվի եւ թռչնամսի արտադրանքի ծավալների աճով է պայմանավորված, ինչպես նաեւ ջերմոցային տնտեսությունների գործունեության ընդլայնմամբ: Հետեւաբար, ջերմոցային տնտեսությունների քանակի եւ վերջիններիս կողմից ստեղծած արդյունքի ծավալների աճը հնարավորություն կտա կրճատել բնակլիմայական աղետների արդյունքում առաջացած վնասները եւ ապահովել բուսաբուծության կտրվածքով աճ: Ինչ վերաբերում է անասնաբուծությանը, ապա թռչնաբուծարանների գործունեության ընդլայնումը հնարավորություն կտա չեզոքացնել տավարաբուծության, ոչխարաբուծության եւ այլնի կտրվածքով արձանագրված արտադրական ծավալների կրճատումը եւ անասնաբուծության դեպքում եւս աճ կարձանագրվի: Այս պարագայում գյուղատնտեսության շարժիչը դառնում են ջերմոցային տնտեսությ Tweet Դիտում՝ 1437