Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ հանդիպմանն ասել է, որ COVID-19-ի համավարակը եւ դրա ազդեցությունը տնտեսության վրա պահանջում են արագ արձագանք եւ ճկուն մեխանիզմներ ներդրումների խթանման համար: Հանդիպման ընթացքում նշվել է, որ ցանկացած ներդրում պետք է պաշտպանված լինի ոչ միայն օրենքով, այլեւ բարենպաստ եւ գրավիչ միջավայրի առկայությամբ: Զրուցակիցները կարեւորել են այդ ուղղությամբ աշխատանքը եւ համատեղ ջանքերը:Արմեն Սարգսյանն այս առումով կարեւոր գործիք է համարել ներդրողի արագ արձագանքման աշխատանքային խմբի ստեղծումը: Նա նշել է, որ այս եւ մի շարք այլ առաջարկություններ տեղ են գտել Հանրապետության նախագահի աշխատակազմի եւ ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի պատրաստած՝ «Ներդրումների խթանման ռազմավարությունը համաշխարհային ճգնաժամի պայմաններում եւ դրանից հետո» զեկույցում: Tweet Դիտում՝ 1765