Հունիսի 30-ին տեսակոնֆերանսի ձեւաչափում կայացել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) Խորհրդի նիստը, որին հայկական կողմից մասնակցել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը։Նիստի ընթացքում Խորհուրդը հաստատել է Թվային նախաձեռնությունների հիմնադրամի մասին դրույթը։ Նոր Հիմնադրամի նպատակը թվային փոխակերպման գործիքների ձեւավորման համար բանկի մասնակից երկրներին աջակցության տրամադրումն է՝ վերջիններիս տեղեկատվական ռեսուրսների ինտեգրման եւ նախագծերի մշակման ու ֆինանսավորման գործում մասնակցության միջոցով։Խորհրդի կողմից ամփոփվել են նաեւ Եվրասիական զարգացման բանկի 2019թ․ գործունեության արդյունքները։Այսպես, բանկի ընթացիկ ներդրումային պորտֆելն ավելացել է 25,6%-ով եւ կազմել $4,3 մլրդ։ Ընթացիկ ներդրումային պորտֆելի կառուցվածքը 2019թ․ արդյունքով չի փոխվել․ ամենամեծ մասնաբաժինն ունեն նախագծերն էներգետիկայում՝ 21,1%, տրանսպորտի ոլորտում՝ 18,9% եւ ֆինանսական հատվածում՝ 18,7%։2019-ի ընթացքում նոր նախագծերի մասով ստորագրվել է 27 պայմանագիր՝ $1,3 մլրդ ծավալով։Բանկի փոխառությունների ընդհանուր ծավալը կազմել է $2,6 մլրդ, շահույթը՝ $68,9 մլն, կապիտալի շահութաբերությունը՝ 3,8%.Բանկի պորտֆելում ամենամեծ մասնաբաժինն ունեցող երկրներն են՝ Ռուսաստանը (45,7%) եւ Ղազախստանը(40,1%). Tweet Դիտում՝ 4940