Կայացել է Արարատբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը

25.06.2020 | 15:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արարատբանկ,Մհեր Անանյան #Գրիգոր Հովհաննիսյան
Այսօր Արարատբանկը «Զարգացում» մասնաճյուղում կայացած բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ամփոփել է 2019թ. արդյունքները՝ արձանագրելով աճ հիմնական ֆինանսական ցուցանիշների գծով:

Մասնավորապես, բանկի ակտիվները 2019թ. դրությամբ կազմել են 222,446 մլն դրամ, ինչը 0,7 %-ով գերազանցել է 2018թ․ ցուցանիշը, ընդ որում՝ վարկավորումն ավելացել է 13,3%-ով եւ կազմել 135,921 մլն դրամ:

Պարտավորությունները 2019թ․ կազմել են 185,042 մլն դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը, 2019թ. տվյալներով, կազմել է 37,404 մլն դրամ։ Արձանագրվել է 2, 264 մլն դրամ զուտ շահույթ։

«Իմ կարծիքով, 2019թ․Արարատբանկի համար զարգացման առումով շատ կարեւոր տարի էր։ Չնայած ֆինանսաբանկային համակարգի խիստ մրցակցային պայմաններին՝ հաշվետու ժամանակահատվածում Արարատբանկին հաջողվել է կատարել բանկի ռազմավարությամբ առաջադրված խնդիրները։ Պետք է նշեմ, որ մենք ընդլայնել ենք վարկավորումը մանրածախ, սպառողական վարկավորման հաշվին եւ, կարեւորելով առողջ ու դիվերսիֆիկացված վարկային պորտֆելի գաղափարը, 2019թ․ եւս վարել ենք պահպանողական եւ զգուշավոր վարկային քաղաքականություն եւ կրկին հայաստանյան բանկային համակարգում առանձնացել վարկային պորտֆելի բարձր որակով»,- ասել է «Արարատբանկ» ԲԲԸ Վարչության նախագահ Մհեր Անանյանը:

Նա տեղեկացրել է, որ 2019թ․«Ազգային Հիփոթեքային Ընկերության» ՎՎԿ ՓԲԸ-ի համար տեղաբաշխվել են 3.5 մլրդ դրամ, իսկ «Ֆինքա» ՈՒՎԿ-ի համար՝ 2,5 մլրդ դրամ ընդհանուր ծավալով դրամային եւ 2 մլն ԱՄՆ դոլար ծավալով դոլարային պարտատոմսեր՝ իրականացնելով նաեւ նշված պարտատոմսերի շուկա ստեղծողի գործառույթները։

«Կարեւոր եմ համարում նաեւ արձանագրել մեր հաջողությունը թվային բանկինգի ոլորտում։ Ժամանակակից լուծումների կիրառման միջոցով  2019թ. Արարատբանկը շարունակել է զարգացնել մոբայլ բանկինգը՝ վերաձեւափոխելով ինտերֆեյսը, ավելացնելով նոր հնարավորություններ, նոր գործիքակազմ, ներդնելով նոր վարկային եւ ավանդային պրոդուկտներ եւ առավել հարմարավետ դարձնելով բանկ-հաճախորդ փոխհարաբերությունները։ Ի դեպ նշեմ, որ 2019թ․ ավարտին օգտատերերի թիվը հասել է 8184-ի՝ 2018թ․ 402-ի համեմատ, իսկ սա, իմ կարծիքով, բավականին լավ ցուցանիշ է»,- նշել է Մհեր Անանյանը:

«Ի հավելումն 2019թ․ արձանագրած ցուցանիշների՝ առանձնապես կարեւոր եմ համարում Տնօրենների խորհրդի դերը բանկի արդյունավետ կառավարման գործում։ Պետք է նշեմ, որ 2019թ․ Արարատբանկի Խորհուրդը համալրվել է փորձառու եւ բանիմաց խորհրդի անդամներով, որոնք իրենց ամբողջ ներուժը, փորձն ու գիտելիքների պաշարը կուղղեն բանկի զարգացմանն ու առաջխաղացմանը»,- ընդգծել է «Արարատբանկ» ԲԲԸ Խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը:

Հաշվի առնելով, որ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը անցկացվել է COVID-19 համավարակի պայմաններում՝ ժողովին ներկա են եղել բաժնետերերն ու բանկի մի քանի ղեկավար, պահպանվել է սոցիալական հեռավորությունը, ապահովվել է դիմակների եւ ախտահանիչ նյութերի առկայությունը։
Դիտում՝ 6340
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW