KPMG-ն հետազոտել է սպառողներին եւ «նոր իրականությունը»
25.06.2020 | 12:42 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ home.kpmg

Այս մասին նշվում է KPMG միջազգային աուդիտորական եւ խորհրդատվական ընկերության «Սպառողներն ու նոր իրականությունը» հետազոտությունում:
«Այն փոփոխությունները, որոնք մենք նկատում ենք, հավանաբար, կարճաժամկետ չեն լինի: Սպառողների մեծամասնությունը կարծում է, որ տեսանելի ապագայում իրենք կապրեն բոլորովին այլ կերպ: Իսկ ընկերությունները նոր իրականությունում կբախվեն նոր խնդիրների հետ»,- կարծում են հետազոտության հեղինակները:
Հետազոտությունում որոշումներ կայացնելու համար երեք ցուցանիշ է նշվում.
- COVID-19-ի տնտեսական ազդեցությունը դեռ որոշակի ժամանակ կազդի սպառողների վարքագծի վրա. հարցվածների միջինում 40%-ը ֆինանսական դժվարություններ ունի, հետեւաբար, կրճատում է ծախսերը,
- նոր սպառողը լավ է տիրապետում թվային տեխնոլոգիաներին եւ հեշտությամբ յուրացնում է թվային կապուղիները. ընկերություններն արձագանքեցին COVID-19-ին նորարարությունների բարձր մակարդակով, այդ թվում՝ գնումներին թվային հասանելիություն տրամադրելու ընդլայնման եւ հաճախորդներին աջակցելու շնորհիվ՝ բոլոր տարիքի սպառողները ցանկանում են, որպեսզի այս միտումը շարունակական լինի,
- սպառողները գնալով ավելի հաճախ են գնումներ կատարում ընկերություններում, որոնց վստահում են, մինչդեռ վստահություն կառուցելու հեռանկարն ավելի դժվար է դառնում:
Հետազոտությունում բերվում են գնումներ կատարելու համար հիմնական շարժիչ գործոնները: Գին/որակ հարաբերակցությանն առաջնահերթություն են տալիս հարցվածների 63%-ը, գնման գործընթացի հեշտությանը՝ 42 %-ը, բրենդին վստահությանը՝ 41 %-ը, հաճախորդի անձնական անվտանգությանը՝ 40%-ը, ապրանքների եւ ծառայությունների տեսականուն՝ 37%-ը, հաճախորդների հետ աշխատելու փորձին՝ 35%-ը, կադրային քաղաքականությանը եւ հաճախորդների հետ ուղիղ կապին՝ 19-ական տոկոս, բրենդի արժեքների համապատասխանությանը, տեղական համայնքների աջակցությանը եւ բրեդի սոցիալական պատասխանատվությանը՝ 18-ական տոկոսը, շրջակա միջավայրին բրենդի վերաբերմունքին՝ 17%-ը, անձնավորմանը՝ 14%-ը:
Թվային բանկերը՝ հիմնական շահառուներ
Հաճախորդները հույս ունեն, որ իրենց բանկերն ուշադրությունը կսեւեռեն թվային եւ անձնական անվտանգությանը: Գին/որակ հարաբերակցությունը եւ գնի վրա կողմնորոշումը էական նշանակություն ունեն նաեւ մանրածախ բանկային ոլորտում (46%): Գինը (տոկոսադրույքները) շարունակում է որոշիչ մնալ ապրանքի ընտրության հարցում:
Հասանելիության պարզությունը (անձնական անվտանգությունը) հաճախորդի համար առաջնահերթություն է՝ կայքի եւ հավելվածի լավ աշխատանքի հետ մեկտեղ:
Վստահությունը բրենդի նկատմամբ (45%) բանկային ոլորտի համար հանդիսանում է առանցքային գործոնը: Հետազոտությունները վկայում են սեփական բանկի նկատմամբ վստահության աճի մասին (+15%): Ընդ որում, գրեթե բոլոր սպառողները (96%) նշել են, որ վստահում են իրենց բանկին, համենայն դեպս, նույնքան, որքան COVID-19-ից առաջ:
Մանրածախ բանկային ծառայությունների ոլորտում նկատվում է նոր թվային բանկերի նկատմամբ վստահության ավելացման միտում: Դրական ազդեցությունն այստեղ երկու անգամ ավել է, քան ավանդական բանկերի մոտ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: