Կոնվերս Բանկի ներկայացուցիչները Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցի շրջանավարտներին են փոխանցել նրանց ուսման տարիներին կուտակված կրթաթոշակները։ Ինչպես նշել են բանկում, կրթաթոշակները հատկացվում են Էդուարդո Էռնեկյանի եւ նրա կողմից Հայաստանում կառավարվող ընկերությունների՝ այդ թվում բանկի կողմից, տարեկան կտրվածքով։ Կուտակված դրամագլուխը աշակերտները ստանում են դպրոցն ավարտելիս՝ Կոնվերս Բանկի վճարային քարտերով: Ընդհանուր առմամբ, 2019-2020թթ. ուստարվա 45 շրջանավարտի է տրվել ավելի քան $17,000-ի կրթաթոշակ, որը նրանք կարող են օգտագործել տարբեր՝ այդ թվում կրթության, մասնագիտական ունակությունների զարգացման նպատակով։ Նախագծի մեկնարկից ի վեր կրթաթոշակ է ստացել դպրոցի ավելի քան 180 շրջանավարտ։«Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցը արգենտինահայ գործարար ու բարերար Էդուարդո Էռնեկյանի կարեւորագույն բարեգործական նախաձեռնություններից է։ Մենք վստահ ենք, որ Հայաստանի ապագան կերտելու են եւ երկրի հետագա զարգացումը ապահովելու են միջազգային ստանդարտներին համապատասխան, մրցունակ կրթություն ստացած երիտասարդները։ Այդ իսկ պատճառով էլ հետեւողական ենք Էօրնեկեան դպրոցում լավագույն կրթական փորձի ներդրման ու կիրառման, նոր սերնդի կրթմանը վերաբերող բոլոր հարցերում»,- ասել է Հայաստանում Էռնեկյան ընտանիքի ներկայացուցիչ, Կոնվերս Բանկի Խորհրդի անդամ Խորխե դել Ագիլա Էռնեկյանը։Կոնվերս Բանկում նշել են, որ Էօրնեկեան հանրակրթական դպրոցը բացվել է 2009թ.՝ արգենտինահայ գործարար ու բարերար Էդուարդո Էռնեկյանի աջակցությամբ։ Իսկ 2017թ.՝ բարերարի օժանդակությամբ, բացվել է դպրոցի նոր մասնաշենքը, որտեղ ստեղծված են միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթության կազմակերպման բոլոր պայմանները։ Tweet Դիտում՝ 8344