Հայաստանից ավելի քան 50 փոքր եւ միջին ձեռնարկություններ հունիսի 15-19-ը մասնակցել են «United Fresh LIVE» սննդամթերքի միջազգային առցանց ցուցահանդեսին: Հայկական ընկերությունների մասնակցությունը հնարավոր է դարձել Արեւելյան գործընկերություն՝ առեւտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնության շրջանակում, որն իրականացվում է Առեւտրի միջազգային կենտրոնի կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Ցուցահանդեսին Հայաստանը ներկայանում է #FruitfullArmenia առցանց տաղավարով, որտեղ ցուցադրված է հայկական չրերի, պահածոների, բուսական թեյերի, օրգանական սերտիֆիկացված արտադրանքի լայն տեսականի, ինչպես նաեւ մեղր, գինի, թարմ հատապտուղներ, շոկոլադ, մուրաբաներ եւ այլն։ 02.06.2020 | 13:52 EU4Business ծրագիրը տեղեկատվական աջակցություն է առաջարկում ՓՄՁ-ներին «Ցուցահանդեսը համախմբել է ընկերությունների 75 երկրների՝ հնարավորություն ընձեռելով նրանց գործարար կապեր հաստատել միջազգային տարբեր շուկաների առաջատար կազմակերպությունների հետ, ուսումնասիրել գյուղատնտեսական մթերքի արտադրման, վերամշակման ու մատակարարման շղթաները եւ ծանոթանալ նորարարական լուծումներին՝ ուղղված արտադրողականության ու մրցունակության պահպանմանն ու բարելավմանը կորոնավիրուսային համավարակի պայմաններում։ Առաջատար փորձագետների մասնակցությամբ առցանց քննարկումների միջոցով «United Fresh LIVE»-ի մասնակիցները եւ այցելուները հարստացրին իրենց գիտելիքները կայուն գյուղատնտեսության զարգացման, սննդի անվտանգության, ճգնաժամային հաղորդակցության եւ այլ թեմաների վերաբերյալ։ «United Fresh LIVE»-ի վիրտուալ դռները բաց կլինեն ողջ ամռան ընթացքում՝ հնարավորություն տալով ցուցահանդեսի մասնակիցներին ու այցելուներին շարունակել շփումն ու ամրապնդել համագործակցությունը։ Միջոցառման կազմակերպիչն է հայտնի ամերիկյան «United Fresh Produce» ասոցիացիան»,- ասված է հաղորդագրությունում:Արեւելյան գործընկերություն՝ առեւտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնությունն աջակցում է Արեւելյան գործընկերության երկրների փոքր եւ միջին ձեռնարկություններին նոր շուկաներ մուտք գործելու հարցում՝ կենտրոնանալով Եվրոպական միության վրա: Ծրագիրը ՓՄՁ-ներին աջակցում է միջազգային եւ ԵՄ շուկայի պահանջներին համապատասխան բարձր արժեքով ապրանքների արտադրման հարցում՝ նրանց կապելով արժեքի ստեղծման գլոբալ շղթաների եւ շուկաների գնորդների հետ։Հայաստանում ծրագիրը հիմնականում աջակցում է ագրովերամշակման ոլորտին՝ կենտրոնանալով վերամշակված մրգերի եւ բանջարեղենի, չորացրած մրգերի ու բանջարեղենի եւ խոտաբույսերի ու թեյերի վրա՝ արտահանող եւ արտահանման համար պատրաստ ՓՄՁ-ներին օժանդակելով արժեքի ստեղծման ամբողջ շղթայի ընթացքում՝ նրանց օգնելով ստեղծել հավելյալ արժեքով ապրանքներ՝ միջազգային եւ ԵՄ շուկաների պահանջներին համապատասխան, եւ կապեր հաստատել ԵՄ շուկաների հետ: Tweet Դիտում՝ 6481