EU4Business (ԵՄ-ը հանուն բիզնեսի) ծրագիրը մեկ հարթակում է հավաքվել ամբողջական տեղեկատվություն այն մասին, թե որտեղից, ինչպես, ինչ պայմաններով Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկությունները (ՓՄՁ) կարող են ստանալ աջակցություն, դրամաշնորհներ, վարկեր եւ այլն:ԵՄ կողմից ֆինանսավորվող համապարփակ այս հարթակում մանրամասն ներկայացված են ԵՄ-ի, տարբեր կազմակերպությունների կողմից ՓՄՁ աջակցության հնարավորություններ, օժանդակության ծրագրեր, ուղեցույցներ, թե ինչպես ՓՄՁ-ները կարող են դիմակայել կորոնավիրուսով պայմանավորած տնտեսական խնդիրներին՝ մեղմելու իրավիճակն ու փնտրելու նոր լուծումներ Արեւելյան գործընկերության բոլոր երկրների համար:Հարթակի ստեղծումը պայմանավորված է այն հանգամանքով, որ կորոնավիրուսի համավարակը զգալի դժվարություններ է ստեղծել ՓՄՁ-ների համար՝ փոխվել է գործարար միջավայրն ու իրավիճակը, մարտահրավերներ են առաջացել՝ պահպանելու աշխատուժը, հարմարվելու շուկայի նոր պահանջներին, շարունակելու գործունեությունը՝ արգելքների եւ խիստ սահմանափակումների պայմաններում: Tweet Դիտում՝ 1339