ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գեւորգյանն այսօր ասել է, որ խոշոր դեղատնային ցանցերում տեղական դիմակի գինը 100 դրամ է, իսկ ներմուծվածի գինը՝ մինչեւ 150 դրամ է հասնում: Նա նշել է, որ այս գները վերաբերում են ամենաշատ օգտագործվող, եռաշերտ բժշկական դիմակներին:Ինչ վերաբերում է ավտոմատ ապարատների միջոցով վաճառվող բժշկական դիմակներին՝ Գեղամ Գեւորգյանն ասել է. «Ավտոմատ ապարաների միջոցով վաճառվող դիմակների նոր խմբաքանակ կստանանք այսօր: Դրանց վաճառքի գինը 2 հատի դեպքում կկազմի առավելագույնը 150 դրամ»:ՏՄՊՊՀ նախագահը հավելել է, որ տեղական արտադրության երկու ընկերությունն էլ դիմակների մեծածախ վաճառքի գինը նվազեցրել են՝ դարձնելով 60 դրամ: Tweet Դիտում՝ 1652