ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 21-րդ միջոցառումը:Միջոցառման նպատակն է օժանդակել այն հարկ վճարողներին, որոնք 2020-ի մարտ, ապրիլ եւ մայիս ամիսներին պահպանել են աշխատատեղերը (ունեցել են 2-100 աշխատող), միեւնույն ժամանակ՝ 2020թ. մայիս ամսին աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների ֆոնդը չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավել, քան 5 տոկոս:Միջոցառման շահառու կարող են հանդիսանալ այն սուբյեկտները, որոնց.- 2020թ. մայիս ամսվա աշխատակիցների թիվը գերազանցում է (հավասար է) 2020թ-ի մարտ եւ ապրիլ ամիսների համար հայտարարագրված աշխատակիցների թիվը, եւ.- 2020թ. մայիս ամսվա աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների մեծությունը գերազանցում է (կամ հավասար է) 2020թ. մարտ եւ ապրիլ ամիսներին հաշվարկված եկամուտների մեծության 95 տոկոսը:Հարկ է նկատի ունենալ, որ 2020թ. մարտ, ապրիլ եւ մայիս ամիսների աշխատողների թվաքանակը եւ վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների մեծությունը հաշվարկվելու է համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկներով արտացոլված տվյալների հիման վրա: Ընդ որում.1) 2020թ. մարտ ամսվա հաշվարկ է համարվելու՝ մինչեւ 2020-ի ապրիլի 30-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված հաշվարկը2) 2020թ. ապրիլ ամսվա հաշվարկ է համարվելու՝ մինչեւ 2020-ի մայիսի 31-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված հաշվարկը3) 2020թ. մայիս ամսվա հաշվարկ է համարվելու՝ մինչեւ 2020-ի հունիսի 30-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված հաշվարկը:Հաշվարկված եկամուտներ են համարվելու վերոնշյալ հաշվարկներով արտացոլված հետեւյալ եկամուտների հանրագումարը.1) Աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումները 2) Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի վարձատրությունը 3) Այլ հարկման բազան (բացի նպաստներից) 4) Հարկման բազայի նվազեցման գումար :Աշխատողների թվաքանակը որոշվելու է թվարկված եկամուտները (զրոյից մեծ) ապահոված աշխատողների թվաքանակով: Կոմիտեն տեղեկացնում է, որ վերը նշված պայմաններին բավարարող եւ շահառու համարված հարկ վճարողները` 2020-ի մայիս ամսվա եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկ ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին կստանան ծանուցում՝ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ:Ծանուցումը ստացած հարկ վճարողները կարող են նույն համակարգի միջոցով մինչեւ 2020-ի հուլիսի 10-ը ներառյալ ներկայացնել դիմում (կոդ «cw»)` միանվագ դրամաշնորհ ստանալու համար:Գումարները ժամանակին ստանալու նպատակով`ՊԵԿ-ն առաջարկում է դիմումները լրացնելիս ուշադրություն դարձնել հետեւյալին.1) Բանկային հաշվեհամարը պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին:2) Դիմումներում չպետք է նշվեն արդեն իսկ փակված հաշվեհամարներ:3) Դիմումներն ուղարկելուց առաջ եւս մեկ անգամ ստուգել բանկային հաշվեհամարի (նիշերի) ճշտությունը: Tweet Դիտում՝ 2293