Մեդվեդեւը՝ ֆինանսական ճգնաժամի եւ տնտեսական դեգրադացիայի մասին
17.06.2020 | 12:18 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ tass.ru

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Մեդվեդեւը նման կարծիք է հայտնել «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» իր հոդվածում՝ հավելելով, որ դա, իր հերթին, ճնշում կգործադրի Ռուսաստանի ֆինանսական եւ արժութային շուկաների վրա, ինչպես նաեւ կհանգեցնի ռուսաստանյան արտահանման պահանջարկի լրացուցիչ նվազմանը:
«Նման շոկի հավանականությունն աճում է ժամանակի ընթացքում, եւ 2021թ. այդ ռիսկն ավելի մեծ կլինի, քան 2020-ին»,- գրել է Մեդվեդեւը` կոչ անելով պատրաստ լինել նման սցենարի:
Նա նաեւ նշել է, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի դեպքում տնտեսությանը հասցվող վնասը կարող է համադրելի լինել համաշխարհային պատերազմների հետ:
Մեդվեդեւը ընդգծել է, որ այսօր տնտեսական տրամաբանությունը գտնվում է բժշկական գործընթացների ենթակայության տակ, «իսկ տնտեսական քաղաքականության ընտրությունն, ըստ էության, դարձել է ընտրություն տնտեսական աճի եւ մարդկային կյանքների միջեւ»: «Սակայն տնտեսական երկարատեւ դեգրադացիան նույնպես հղի է մարդկային կորուստներով»,- զգուշացրել է Մեդվեդեւը:
Նա կարծում է, որ «առնվազն միջնաժամկետ ապագայում ՀՆԱ-ն կդադարի զարգացման դինամիկան գնահատելու համար կրիտիկական կարեւոր ցուցանիշ լինել»: «Ընդ որում, ոչ այդքան կարեւոր է անկման ծավալը, որքան դրա երկարատեւությունը»,- նշել է Մեդվեդեւը եւ հավելել, որ «խորը, բայց կարճատեւ անկման դեպքում բնական է ետ ցատկումը՝ հետագա աճով, որը կարող է չպահանջել անգամ ներդրումներ»:
«Շատ ավելի վտանգավոր է երկարատեւ լճացումը, որն իր հետ բերում է ենթակառուցվածքի քայքայում եւ մարդկային կյանքի բոլոր մակարդակների դեգրադացիա»,- վստահ է Մեդվեդեւը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: